Գլխավոր Ավելին

Տաթևիկ Փխրիկյանը՝ Օտորինոլարինգոլոգիական 13-րդ կոնգրեսի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Տաթևիկ Փխրիկյանը վերջերս մասնակցել է ԱՄԷ-ում տեղի ունեցած Օտորինոլարինգոլոգիական, աուդիոլոգիական եւ հաղորդակցման խանգարումների 13-րդ կոնգրեսին, որը ԼՕՌ բժիշկների համար խոշորագույն մասնագիտական միջոցառում է։

Համագումարի ժամանակ մանրակրկիտ ներկայացվել է ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների վերջին զարգացումները՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գլխի և պարանոցի վիրաբուժությունը, կոխլեար իմպլանտացիան, աուդիոլոգիան, կլման և հաղորդակցության խանգարումները: Միջոցառման նպատակն էր նպաստել գիտելիքի փոխանակմանը, աջակցել հետազոտություններին և ցուցադրել առաջադեմ տեխնոլոգիաներ: Ուղեկցող ցուցահանդեսին ներկայացված էր տեղական և միջազգային 36 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց նորագույն սարքերը:

Տաթևիկ Փխրիկյանը նշում է, որ այս համագումարին մասնակցելով հնարավորություն ունեցավ ծանոթանալ ոլորտի առաջատար փորձին, բուժման նորագույն եղանակներին ու մեթոդներին, իսկ ստացած գիտելիքները սիրով կկիրառի աշխատանքում։

×
facebook sharing button facebook